Պաշտոնական կայք

18.04.2018

     Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների  և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի ապրիլի 18-ին վնասազերծել է ՀՀ քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի շարք քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:

Մանրամասն…

 

17.04.2018

     2018թ. ապրիլի 17-ին, ժամը 12:36-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ`  «ՀՀ Ազգային ժողովում պայթուցիկ նյութ է տեղադրված»:

     ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ է, այն կատարվել է արտասահմանում գործող հեռախոսահամարից` Բաքու քաղաքում 1984թ. ծնված, վերջին 8 տարում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մշտապես բնակվող, ազգությամբ հայ Կ.Գ-ի կողմից:

Մանրամասն…

 

16.04.2018

     ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի «Զվարթնոց», «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» սահմանային վերահսկողության բաժիններում ծառայության անցնելու համար իրականացվում է թափուր հաստիքների համալրման գործընթաց:

Մանրամասն…

 

11.04.2018

     Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, իր գործառույթների իրականացման ընթացքում միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով անդրազգային հանցավորության դեմ, 2017 թվականին բացահայտել և խափանել է անօրինական միգրացիայի կազմակերպման ուղիներ, որոնցով ՀՀ և օտարերկրյա պետությունների քաղաքացիներից բաղկացած հանցավոր խմբերը փորձել են կեղծ փաստաթղթերի ու տեղեկությունների ներկայացմամբ միջինասիական և Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիներին Հայաստանի տարածքով տեղափոխել Շենգենյան համաձայնության երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Թուրքիայի Հանրապետություն կամ օտարերկրյա այլ պետություններ, ինչպես նաև կազմակերպել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանից և մուտքը նշված պետություններ։

Մանրամասն…

 

06.03.2018

     Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի  և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ։

Մանրամասն…

 

02.03.2018

     ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում  նախատեսվող կառուցվածքային բարեփոխումներով պայմանավորված՝ իրականացվում է քննիչների հաստիքների համալրման գործընթաց:

Մանրամասն…

 

Այլ նորություններ...