29.08.2018

Հայ-ռուսական սահմանային համագործակցություն

     Օգոստոսի 20-28-ը, հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբը՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վ. Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԴԱԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռ. Գոլուբիցկիի գլխավորությամբ, պլանային այցեր կատարեցին ՀՀ պետական սահմանի հայ-իրանական և հայ-թուրքական հատվածների պահպանությունն իրականացնող սահմանապահ ստորաբաժանումներ:

   Ընթացքում կազմակերպվեցին սահմանի կցատեղային ուղղության պահպանությանն ուղղված ՀՀ ԱԱԾ ՍԶ և ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ ՍՎ սահմանապահ ստորաբաժանումների փոխգործողություններ, քննարկվեցին հայ-ռուսական սահմանային համագործակցության ամրապնդման և զարգացման, ՀՀ պետական սահմանի պահպանության հուսալիության բարձրացման միջոցառումների վերաբերյալ հարցեր: (Լուսանկարներ)