16.10.2018

Սահմանային ռեժիմի խախտման դեպքերն անթույլատրելի են

Ս.թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 08:45-ի սահմաններում, հայ-վրացական սահմանի՝ Լոռու մարզի Ճոճկան գյուղի տեղամասում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգի կողմից առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտ մուտք գործելու և սահմանային ռեժիմը խախտելու համար ձերբակալվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Ա.Ս-ն (ծնված 1982թ.) և Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ն (ծնված 1964թ.), ովքեր տվյալ տարածքում զբաղվել են որսորդությամբ: Վերջիններիս մոտ հայտնաբերվել են օրինական գրանցված որսորդական ողորկափող հրացաններ: 



     Համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները Ա.Ս-ին և Ա.Մ-ին հանձնել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցներին՝ հետագա քննության, անօրինական գործունեության հանգամանքները պարզաբանելու նպատակով:

     ՀՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերը քաղաքացիներին հորդորում են  զերծ մնալ սահմանային ռեժիմի խախտման դեպքերից և մեկ անգամ ևս հիշեցնում, որ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է սահմանային շերտում որսորդությամբ զբաղվելը: