20.11.2018

Կայացավ Սահմանապահ զորքերի Հրամանատարների խորհրդի հերթական 80-րդ նիստը

Նոյեմբերի 14-ին Ղրղզստանի Հանրապետության Տոկմոկ քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների Սահմանապահ զորքերի Հրամանատարների խորհրդի հերթական 80-րդ նիստը: 

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ՍԶՀԽ նիստին ներկայացնում էին ՀՀ ԱԱԾ ՍԶ Հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը, հրամանատարի արտաքին կապերի գծով օգնական, գնդապետ Արթուր Նալբանդյանը: (Լուսանկարներ)



     Նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններում և Կենտրոնական-Ասիական տարածաշրջանում ձևավորված իրադրության, դրանց հնարավոր զարգացումների վերաբերյալ հարցեր, ամփոփվեցին 2018թ. ընթացքում ՍԶՀԽ կատարված աշխատանքները, կադրերի պատրաստման և այլ հարցեր:

     Մի շարք հարցերի վերաբերյալ Հրամանատարների խորհուրդը կայացրեց նորմատիվ, կազմակերպչական և կադրային բնույթի որոշումներ:

     ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վ.Սարգսյանն լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանում սահմանների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները, քանի որ մեր երկիրը ընդհանուր բաց սահմաններ չունի ԱՊՀ այլ երկրների հետ, ինչպես նաև ընդգծել, որ Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունները չեն կարող չազդել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, քանի որ ահաբեկիչները միշտ փորձելու են օգտագործել այս տարածաշրջանը՝ ԵՄ երկրներ ներթափանցելու համար: