05.06.2014

     Ս.թ հունիսի 5-ից-6-ը Բելառուսի Մինսկ քաղաքում կկայանա ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի 36-րդ նիստը, որտեղ կքննարկվեն միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, միջազգային բնույթի կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության հակազդման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ տեսակի հանցավորության դեմ պայքարի հարցեր, որոնք մտնում են ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների իրավասության մեջ:

     ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների միջև կստորագրվի արձանագրություն` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցավորության հակազդման վերաբերյալ համագործակցության մասին: 
     ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների Խորհրդի 36-րդ նիստի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը, տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանի գլխավորությամբ: 

                                                                                                                                                 ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն