Բոլոր նորությունները

18.10.2018

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանային ներկայացուցիչների հանդիպում

Հոկտեմբերի 16-ին «Բավրա» սահմանային վերահսկողության բաժնում կայացավ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանային ներկայացուցիչների պլանային հանդիպում: Նիստի ընթացքում սահմանային ներկայացուցիչները փոխանակվեցին պետական սահմանի տվյալ հատվածում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությամբ, քննարկեցին պետական սահմանի ռեժիմի պահպանման և տարբեր իրավիճակներում  փոխգործողությունների ճշգրտման վերաբերյալ հարցեր: Հանդիպումն ընթացավ բարեկամական և փոխվստահության մթնոլորտում: (Լուսանկարներ)



Մանրամասն…

 

16.10.2018

Հանդիպում Սահմանապահ զորքերի վարչությունում

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Վաղինակ Սարգսյանն ընդունեց Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրային: 

Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվեցին ՄՔՄՄԿ հայաստանյան գրասենյակի 2018թ. կատարած աշխատանքը և 2019թ. համատեղ գործողությունները, հատկապես՝ սահմանապահ զորքերի  կարողությունների ընդլայնման և ժամանակակից տեխնիկայով համալրման հարցերը: Քննարկվեց նաև ՀՀ ԱԱԾ ՍԶ ուսումնական կենտրոնում մասնագիտական դասընթացների կազմակերպման  հարցը: 


Մանրամասն…

 

16.10.2018

Սահմանային ռեժիմի խախտման դեպքերն անթույլատրելի են

Ս.թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 08:45-ի սահմաններում, հայ-վրացական սահմանի՝ Լոռու մարզի Ճոճկան գյուղի տեղամասում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգի կողմից առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտ մուտք գործելու և սահմանային ռեժիմը խախտելու համար ձերբակալվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Ա.Ս-ն (ծնված 1982թ.) և Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ն (ծնված 1964թ.), ովքեր տվյալ տարածքում զբաղվել են որսորդությամբ: Վերջիններիս մոտ հայտնաբերվել են օրինական գրանցված որսորդական ողորկափող հրացաններ: 



Մանրամասն…

 

11.10.2018

ԱԱԾ-ն պարզում է Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող երեք բարձրակարգ հյուրանոցների կառուցման ֆինանսավորման աղբյուրները

     Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: (Տեսանյութ)

Մանրամասն…

 

10.10.2018

Սահմանապահները կարևորում են փախստականների խնդիրները

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում տեղի ունեցավ հանդիպում սահմանապահ զորքերի ղեկավարության և Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ  տիկին Աննա-Կարին Օստի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2018թ. իրականացված համատեղ ծրագրերի, առաջընթացի, ձեռքբերումների, ինչպես նաև 2019թ. համագործակցության շարունակության վերաբերյալ հարցեր: (Լուսանկարներ)



Մանրամասն…

 

08.10.2018

Պարզվել է 10 տարի առաջ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն

     Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը դեռևս 2009 թվականին հանրությանն իրազեկել էր, որ բացահայտվել են «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցության անդամների կողմից մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը, որի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան, և 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։(Տեսանյութ)

Մանրամասն…

 

Այլ նորություններ...